Բժիշկ․ Վարակված 32-ամյա ամենածանր հիվանդը բուժվել է և դուրս գրվել![]() 1 մայիսի 2020 - 10:56 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսով վարակված և ծայրահեղ ծանր վիճակում գտնված 32-ամյա քաղաքացին բուժվել է և տուն գնացել, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի ընդհանուր և օպերատիվ հարցերով փոխտնօրեն Կարեն Պողոսյանը։ «Տուն ուղարկեցինք մեր ամենածանր հիվանդին, ով 32 տարեկան: Մեր կենտրոն էր ընդունվել մարտի 28-ին, կորոնավիրուսմ երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբ, շնչառական անբավարարություն 3-րդ աստիճան ախտորոշմամբ, SpO2 - 65%, ծայրահեղ ծանր վիճակում: Վերակենդանացման բաժանմունքում միացվել էր արհեստական շնչառության սարքին»,- գրել է Պողոսյանը։ ՀՀ-ում ապրիլի 30-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 2066-ի։ Մահվան 32 դեպք կա, առողջացել է 929 հոգի։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |