Փաշինյան․ 57.3 մլրդ դրամ է ուղղվել հակաճգնաժամային 13 միջոցառման![]() 1 մայիսի 2020 - 14:04 AMT PanARMENIAN.Net - Կառավարության հակաճգնաժամային 1-ից 13-րդ միջոցառման շրջանակում մայիսի 1-ի դրությամբ բաշխվել է 57.3 մլրդ դրամ: Գումարը բաշխվել է մոտ 23,000 իրավաբանական և 825,000 ֆիզիկական անձանց միջև, ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշել է, որ ներկայացված թվերը չեն ներառում հակաճգնաժամային 14-րդ,15-րդ և 16 միջոցառումը, որոնց իրագործումն ընթացքի մեջ է: «Այս ծրագրերի իրագործման արդյունքում շահառու ֆիզիկական անձանց թիվը կգերազանցի 1․2 մլն-ը»,- գրել է նա։ Հայաստանում մայիսի 1-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 2148-ի։ Երկրում ընդհանուր առմամաբ մահվան 33 դեպք կա, առողջացել է 977 հոգի։ ՀՀ-ում կորոավիրուսի տնտեսական և սոցիալական հետևանքների մեղմման համար՝ Կառավարությունը 15 ծրագիր է առաջարկել՝ ուղղված բիզնեսին և սոցիալպես անապահով խմբին։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |