Մարալիկում ու Ձորակապում սահմանափակումները հանվել են![]() 1 մայիսի 2020 - 14:38 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի տարածման և կանխարգելման նպատակով Մարալիկ և Ձորակապ բնակավայրերում կիրառվող սահմանափակումները մայիսի 1-ից հանված են, հայտնում են Շիրակի մարզպետարանից։ ՀՀ պարետի որոշմամբ՝ երկու բնակավայրում ապրիլի 19-ից 25-ը սահմանվել էր տեղաշարժի հատուկ ռեժիմ, որը երկարացվել էր մինչև ապրիլի 30-ը։ Պատճառն այն էր, որ Մարալիկի առողջության կենտրոնի աշխատակիցների մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել: «Մարզում առողջացած հիվանդների թիվն ավելացել է 4-ով, որոնցից 3-ը Մարալիկի առողջության կենտրոնի աշխատակիցներ են։ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին կորոնավիրուսով 68 հիվանդ է բուժվում, նրանցից 63-ը Շիրակի մարզի բնակիչ է»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Մազպետարանից հայտնում են նաև, որ Երևան տեղափոխված հիվանդների թիվը 18-ն է, ընդհանուր առմամբ առողջացել և հիվանդանոցից դուրս է գրվել 17 պացիենտ։ Հիվանդության արդյունքում մարզում արձանագրվել է մահվան 3 դեպք: Շիրակում մայիսի 1-ի դրությամբ մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցումման մեջ են 339 քաղաքացի։ Հայաստանում մայիսի 1-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 2148-ի։ Առողջացածների ընդհանուր թիվը 977 է, 33 հոգի մահացել է։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |