Չինաստանը մերժել է Covid-19-ի ծագման հետազոտություններին ԱՀԿ մասնակցության հայտերը![]() 1 մայիսի 2020 - 18:18 AMT PanARMENIAN.Net - Չինաստանը մերժել է կորոնավիրուսի ծագման հետազոտություններին Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) մասնակցության հայտերը։ Այդ մասին հայտարարել է Չինաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Գոդեն Գալեան՝ Sky News-ին հարցազրույցում։ Նա տեղեկացրել է նաև, որ ԱՀԿ-ն նման առաջարկներով դիմել է Չինաստանի իշխանություններին և Առողջապահության պետական կոմիտեին, սակայն հրավեր չի ստացել։ «Մենք գիտենք, որ երկրում հետազոտութնուններ են սկսվել, բայց այս փուլում դրանց միանալու հրավեր չենք ստացել»,- հայտարարել է պաշտոնյան։ Նա հավելել է, որ չափազանց կարևոր է բացահայտել վիրուսի ծագման աղբյուրները։ Ըստ ԱՀԿ ներկայացուցչի՝ կազմակերպությանը նաև չեն տրամադրվել վիրուսներ հետազոտող Ուհանի 2 լաբորատորիայի գրառումները։ «Դատելով եղած վկայություններից, ԱՀԿ գործընկերները եռակողմ համակարգում վստահ են, որ վիրուսը ծագել է Ուհանից, սակայն այն բնական է, ոչ թե արհեստական»,- ասել է Գալեան։ Ավելի վաղ Չինաստանի ԱԳ փոխնախարար Յուե Յույչենն ամերիկյան NBC-ին հայտարարել էր, որ Չինաստանը կողմ է միջազգային գործակցությանը կորոնավիրուսի ծագման աղբյուրների ուսումնասիրության հարցում։ Նա դեմ է արտահայտվել, որպեսզի «Չինաստանը հայտնվի մեղադրյալների աթոռին առանց որևէ ապացույցի»։ Կորոնավիրուսի համաճարակը բռնկվել է չինական Ուհանում 2019-ի դեկտեմբերին։ Այժմ վարակը տարածվել է 187 երկրում, հաստատվել է վարակի 3․2 մլն դեպք։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |