ՌԴ-ում կորոնավիրուսով վարակի ռեկորդային՝ 7933 նոր դեպք կա![]() 1 մայիսի 2020 - 15:43 AMT PanARMENIAN.Net - ՌԴ-ում մայիսի 1-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի 7933 նոր դեպք է գրանցվել՝ սա ամենամեծ աճն է պանդեմիայի բռնկվելուց ի վեր։ Այդ մասին տեղեկացրել է կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը, գրում է ՌԻԱ Նովոստին։ Նոր վարակվածների 44,5%-ի մոտ ոչ մի կլինիկական դրսևորում չի եղել։ Նոր դեպքերի առավելագույն քանակը Մոսկվայում է գրանցվել՝ 3561 մարդ, Մոսկովյան շրջանում՝ 797, Սանկտ Պետերբուրգում՝ 349։ Մահվան 96 նոր դեպք կա, ապաքինվել է 1601 հիվանդ։ Այսպիսով, մայիսի 1-ի դրությամբ ՌԴ-ում, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսով վարակի 114,431 դեպք է գրանցվել, մահացել է 1169 մարդ, ապաքինվել՝ 13,220-ը։ ԱՀԿ վերջին տվյալներով՝ աշխարհում կորոնավիրուսով վարակի 3․1 մլն դեպք է գրանցվել, ավելի քան 217,000 մարդ մահացել է։ Photo. TASS ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |