Բուհերի դիմորդներն ընդունելության դիմում-հայտն առցանց կլրացնեն․ Վերջնաժամկետը հունիսի 15-ն է![]() 1 մայիսի 2020 - 15:44 AMT PanARMENIAN.Net - 2020-2021 ուստարվա դիմորդներն ընդունելության քննության և մասնագիտությունների նշումով դիմում-հայտը Գնահատման և թեստավորման կենտրոն պետք է ուղարկեն էլեկտրոնային եղանակով՝ մայիսի 25-ից մինչև հունիսի 15-ը, ժամը 18։00՝ միասնական քննության համար ԳԹԿ հաշվեհամարին փոխանցելով 1500 դրամ: Համաձայն ընդունելության դիմում-հայտի` դիմորդը կարող է մասնակցել մեկ կամ մի քանի բուհի` մինչև 2 անվճար և մինչև 8 վճարովի մասնագիտության մրցույթին։ Դիմորդին չի թույլատրվում ներկայացնել մեկից ավելի ընդունելության դիմում-հայտ: Միասնական և ներբուհական քննություններն անցկացվելու են մեկ փուլով` հուլիս ամսվա առաջին տասնօրյակում: Անվճար և վճարովի ուսուցման ընդունելության մրցույթներն անցկացվում են 2 փուլով՝ հիմնական և լրացուցիչ: Նշվում է նաև, որ ընդունելության մրցութային առարկայի քննությունից հավասար միավորների դեպքում, ըստ հերթականության, առավելություն է տրվում մեդալակիրներին, արվեստի գծով միջազգային և հանրապետական մրցույթների հաղթողներին, 10-12 դասարաններում սովորելու ընթացքում դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների առաջին կարգի դիպլոմ ստացած դիմորդներին և սահմանված մի շարք այլ արտոնություններ ունեցողներին։ Անվճար և վճարովի ուսուցման մրցույթների հիմնական փուլի արդյունքներն ամփոփվում են մինչև հուլիսի 18-ը: Թափուր տեղերի մրցույթին մասնակցելու համար դիմորդները մասնագիտությունների նշումով նոր դիմում-հայտը ԳԹԿ են ուղարկում էլեկտրոնային (առցանց) եղանակով՝ հուլիսի 20-ից մինչև հուլիսի 22-ը, ժամը 18:00-ն։ Հայաստանում մայիսի 1-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 2148-ի։ Առողջացածների ընդհանուր թիվը 977 է, 33 հոգի մահացել է։ Մարտի 16-ից մայիսի 14-ը ՀՀ-ում արտակարգ դրություն է հայտարարված՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար։ Արտակարգ դրության պայմաններում երկրում ուսհաստատությունները չեն գործել, դասերն անցկացվել են հեռավար եղանակով։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |