Մնացականյան․ ՀՀ-ի համար չափազանց էական է ձևավորել ԼՂ հարցի փաթեթային շրջանակ![]() 4 մայիսի 2020 - 15:48 AMT PanARMENIAN.Net - Հայկական կողմի համար չափազանց էական է ձևավորել ղարաբաղյան հարցի փաթեթային շրջանակ, որտեղ երկու կողմի պարտավորությունները համադրելի և վերահսկելի են, հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը` արձագանքելով հարցին, թե հիմնահարցի փուլային, թե փաթեթային լուծման է կողմնակից Հայաստանը։ «Եթե որևէ մեկը կարծում է, որ պետք է բանակցությունների համար այնպիսի փուլային տարբերակ գործի, որտեղ մենք խախտում ենք տարբերությունը համադրությունների, դա չի աշխատի։ Քանի որ ժամանակին մեր գործընկերներից մեկն ասում էր` փուլային թող լինի, որտեղ առաջին հերթին ստատուսի հարցը կլուծվի, հետո` բանակցությունների»,- նշել է նախարարը, փոխանցում է Sputnik Armenia-ն։ Մնացականյանի խոսքով, եթե ենթադրվում է, որ պետք է լինի փուլային տարբերակ, որտեղ մի կողմն իր պարտականությունները կատարում է ավելի մեծ չափով ու չի ստանում համապատասխպան քայլ մյուս կողմից, ապա խախտվում է այդ կողմի անվտանգային դիրքերը բանակցային գործընթացում։ Ըստ նախարարի՝ հարցի նման լուծում անհնար է։ Մնացականյանի խոսքով՝ փուլային լուծման դեպքում բոլոր կողմերի քայլերը պետք է համապատասխան լինեն։ Ապրիլի 21-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի իրագործման ամենակարևոր քայլը 2019 թվականի ապրիլին Մոսկվայում ընդունված փաստաթղթի ստորագրումն է (որը ենթադրում է փուլային լուծում): Դրան ի պատասխան ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել էր, որ խաղաղ կարգավորումը հնարավոր է փոխզիջումների միջոցով, զիջումներ չեն եղել ու չեն լինելու։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |