Ռուսաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակվածներ թիվն աճել է 10,559-ով, մայիսի 6-ի դրությամբ երկրում 165,900 վարակակիր կա, փոխանցում է ՌԲԿ-ն։
Չորրորդ օրն անընդմեջ երկրում վարակակիրների թիվն ավելանում է մոտ 10,000-ով, ամբողջ երկրում կորոնավիրուսից մահացել է 1537 մարդ։ Միայն Մոսկվայում վիրուսից մահացել է 866 մարդ:
Աշխարհում 3․6 մլն մարդ է վարակվել կորոնավիրուսով: Վարակակիրների թվով առաջին երկիրն ԱՄՆ-ն է, երկրում մոտ 1․2 մլն մարդ է վարակված։ ՌԴ-ն վարակակիրների թվով 7-րդն է։