Արցախում մեկուսացված է 9 քաղաքացի![]() 7 մայիսի 2020 - 14:24 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 7-ի ժամը 11։00-ի դրությամբ Արցախում մեկուսացման մեջ է 9 քաղաքացի, հայտնում է երկրի տեղեկատվական շտաբը։ Արցախում կորոնավիրուսով վարակի 8 դեպք է գրանցվել, պացիենտներից 6-ն ապաքինվել են։ Մահվան դեպքեր չեն գրանցվել։ Ընդհանուր առմամբ, թեստավորվել է 316 քաղաքացի: Մայիսի 2-ից վերաբացվել է Կովսականի անցակետը: Փետրվարի 26-ից Արցախի առողջապահության նախարարության կողմից Հայաստան-Արցախ անցակետերում ջերմաչափում է իրականացվում։ Ինքնամեկուսացման տեղեկաթերթիկներ են բաժանվել սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերին՝ Արցախի Հանրապետության պետական սահմանի անցակետով մուտք գործող քաղաքացիներին տրամադրելու նպատակով: Բժշկասանիտարական հսկիչ կետերը ապահովված են անհրաժեշտ գույքով, բժշկական պարագաներով, ախտահանիչ նյութերով ու լուծույթներով, որոնք պարբերաբար թարմացվում և համալրվում են: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |