Նախարար․ ՀՀ-ն Մեծամորի ատոմակայանի վերազինման համար ռուսականից բացի այլ միջոցներ կներգրավի![]() 7 մայիսի 2020 - 17:22 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը Մեծամորի ատոմակայանի վերազինման համար նոր միջոցներ կներգրավի՝ փոխելով նաև ֆինանսավորման ձևաչափը, հայտարարել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ «Հայաստանը ճիշտ է համարում ֆինանսական նոր միջոցների ներգրավումը: Մենք բանակցում ենք գործընկերների հետ, որպեսզի չերկարաձգվի համաձայնագիրը, որի ժամկետն ավարտվել էր»,- ասել է Պապիկյանը: Նա հայտնել է, որ Հայաստանն ունի ներգրավված վարկային միջոցներ, որոնք դեռ չի օգտագործել: Դրանք, ըստ նախարարի՝ կարող են ուղղվել Մեծամորի ատոմակայանի վերազինմանը: Պապիկյանը հիշեցրել է, որ վերանորոգման աշխատանքներն իրականացվում են Ռուսաստանի տրամադրած՝ մինչև $270 մլն վարկային գծով և $30 մլն դրամաշնորհով: «Նախատեսված էր վճարումները սկսել 2020 թվականից, հետո այդ ժամկետը մեկ տարով հետաձգվել էր։ Սակայն այժմ էլ կորոնավիրուսի տարածման պատճառով վտանգ կա, որ աշխատանքները կհետաձգվեն: Այդ պատճառով, երբ վարկերի վճարման ժամանակը գա, աշխատանքները, հնարավոր է, ամբողջությամբ չավարտվեն»,- ասել է նախարարը: 2020-ի փետրվարին ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը երկարաձգելու նախագծի ռուսական կողմի ղեկավար Յուրի Սվիրիդենկոն հայտարարել էր, որ Մեծամորի ատոմակայանի արդիականացման գործընթացը հետ է ընկել նախատեսված գրաֆիկից։ Ըստ Սվիրիդենկոյի՝ Մեծամորի ատոմակայանի արդիականացման համար Ռուսաստանի տրամադրած $270 մլն վարկից արդեն իսկ ծախսվել է մոտ 200 միլիոնը, սակայն վարկային այդ պայմանագրի երկարաձգման համար բանակցությունները դեռ չեն ավարտվել: Դեռ 2020-ի փետրվարին պազվել էր, որ կողմերը դեռ չեն ստորագրել վարկի երկարաձգման մասին պայմանագիրը, որով հնարավորություն կտրվի ՀԱԷԿ-ի արդիականացման գործընթացը երկարաձգել միչև 2021-ը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |