Քոչարյանի խափանման միջոցը փոխելու որոշումը կհրապարակվի մայիսի 13-ին

Քոչարյանի խափանման միջոցը փոխելու որոշումը կհրապարակվի մայիսի 13-ին

PanARMENIAN.Net - Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, գնացել է խորհրդակցական սենյակ։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատական ակտը կհրապարակվի մայիսի 13-ին՝ ժամը 17։50-ին, գրում է Aysor.am-ը։

Մայիսի 8-ին որպես անձնական երաշխավոր դատարան էին ներկայացել ՀՀ նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը և Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։ ՀՀ և Արցախի նախկին վարչապետերը երաշխավորել են, որ խափանման միջոց կալանքը փոխելու դեպքում Քոչարյանը չի խոչընդոտի դատաքննությանը, չի թաքնվի քննությունից և պատշաճ կներկայանա դատական նիստերին:

Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Արմեն Գևորգյանը և Յուրի Խաչատուրովը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---