Մահացել է Բանգլադեշի վերջին հայը![]() 11 մայիսի 2020 - 18:50 AMT PanARMENIAN.Net - 89 տարեկան հասակում մահացել է Բանգլադեշի վերջին հայը՝ Մայքլ Ջոզեֆ Մարտինը, նրա մահով ավարտվել է երկրում 300 տարուց ավելի գոյություն ունեցած ու ծաղկող համայնքի պատմությունը, փոխանցում է CNA-ն։ Մարտինը, որի հայկական անունը Միքայել-Հովսեփ Մարտիրոսյան է, տասնամյակներ շարունակ եղել է Դաքայում 1781-ին կառուցված հայկական Սբ Հարություն եկեղեցու պահակը, եկեղեցին համարվել է հայ համայնքի սիրտն այդ քաղաքում։ Եկեղեցու՝ արտերկրում գտնվող հոգաբարձու Արմեն Արսլանյանի խոսքով՝ Մարտինն էական դեր է ունեցել Դաքայի հայկական եկեղեցու գոյության համար։ Նա հայտնել է նաև, որ Մարտինը մահացել է ապրիլի 11-ին։ Բանգլադեշի մայրաքաղաքը 16-րդ դարում եղել է հարյուրավոր հայերի հանգրվանը, որտեղ նրանք հիմնականում զբաղվել են առևտրով, եղել են իրավաբաններ ու պետական պաշտոնյաներ։ Մարտինը Դաքա է ժամանել 1942-ին՝ հետևելով իր հորը, ով տասնամյակներ առաջ էր այնտեղ տեղափոխվել։ Բանգլադեշում նա հոգ է տարել հայկական եկեղեցու ու տարածքում գտնվող գերեզմանատան մասին, որտեղ թաղված է մոտ 400 մարդ՝ այդ թվում՝ իր կինը։ Երբ Մարտինի երեխաները լքել են Բանգլադեշը, նա մնացել է երկրի միակ հայն ու ապրել եկեղեցական հողի վրա գտնվող առանձնատանը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |