ՀՀ-ում օգոստոսին կորոնավիրուսի վերանալու՝ սինգապուրցի գիտնականների կանխատեսումը չեղարկվել է![]() 11 մայիսի 2020 - 12:47 AMT PanARMENIAN.Net - Սինգապուրի տեխնոլոգիայի և դիզայնի համալսարանի գիտնականների կանխատեսումը, թե Հայաստանում կորոնավիրուսը մինչև օգոստոսի 19-ը 100% կվերանա, այլևս ուժի մեջ չէ։ Համալսարանի գիտնականները հայտարարել են, որ չեղարկվել են բոլոր 131 երկրի տվյալների վրա հիմնված կանխատեսման արդյունքները, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ Հայաստանում մայիսի 11-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 3392-ի: Առողջացածների ընդհանուր թիվը 1359 է, վիրուսից 46 մարդ է մահացել։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մայիսի 9-ին հայտնել է, որ վարակի տարածման տեմպի պահպանման դեպքում հունիսի 8-ին երկրում 12,700 վարակակիր կլինի։ Նշվում է, որ բոլոր գրաֆիկները ջնջվել են ուսումնական հաստատության կայքից. գիտնականները նշել են՝ իրենց կանխատեսումներն այլևս արդիական չեն՝ կապված արագ փոփոխվող միջավայրի հետ։ Նրանք առաջարկել են ուսումնասիրել հետազոտական այլ կենտրոնների մոդելները: Հետազոտության հեղինակները նշել են նաև, որ ցանկացած կանխատեսման պետք է զգուշորեն վերաբերվել և նախազգուշացրել են «ավելորդ լավատեսության» վտանգավորության մասին։ Մայիսի 11-դրությամբ՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակի դեպք հաստատվել է 4․1 մլն մարդու մոտ։ Վիրուսի հաստատված դեպքերի թվով համաշխարհային առաջատարն ԱՄՆ-ն է՝ 1․3 մլն-ից ավելի մարդ։ ԱՄՆ-ում վարակից մահացել է մոտ 80,000 մարդ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |