11 մայիսի 2020 - 13:55 AMT
Արցախում արտակարգ իրավիճակը երկարացվել է մինչև հունիսի 11-ը

Արցախում կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված ապրիլի 12-ից գործող արտակարգ իրավիճակը երկարաձգվել է 30 օրով՝ մինչև հունիսի 11-ը՝ ժամը 22:00-ն ներառյալ:

Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 11-ին ստորագրել է համապատասխան հրամանագիրը։

Հաշվի է առնվել, որ Արցախում նոր կորոնավիրուսային հիվանդության հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակը շարունակում է սպառնալ բնակչության կյանքին և առողջությանը, ու կարող է հանգեցնել անձանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման։

Արցախում կորոնավիրուսի վարակի 14 դեպք կա, որից 8-ն արդեն ապաքինվել է: