Դատախազություն․ ԱԺ-ի ծեծռտուքի մասին հրապարակումներն ու տեսանյութն ուղարկվել են ՀՔԾ

Դատախազություն․ ԱԺ-ի ծեծռտուքի մասին հրապարակումներն ու տեսանյութն ուղարկվել են ՀՔԾ

PanARMENIAN.Net - Ազգային ժողովում մայիսի 8-ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները, դրանցում ներկայացված տեսանյութն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն, PanARMENIAN.Net ին ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Դրանք ուղարկվել են ՀՔԾ՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու նպատակով»,- ասաց Աբրահամյանը:

Մայիսի 8-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճում ծեծկռտուք էր տեղի ունեցել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև: Միջադեպին խառնվել էին նաև ԱԺ մի քանի տասնյակ պատգամավորներ։ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը միջադեպից հետո լքել էր ԱԺ դահլիճը՝ հայտարարելով, որ համապատասխան արձագանքի են սպասում։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել էին, որ տեղի ունեցածը սադրանք է։ ԼՀԿ-ն չի ներկայացել նաև մայիսի 11-ի ԱԺ նիստին։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---