Վրաստանը պատրատ է հուլիսի 1-ից ռուս զբոսաշրջիկների ընդունել![]() 11 մայիսի 2020 - 16:10 AMT PanARMENIAN.Net - Վրաստանը, չնայած կորոնավիրուսի համավարակին, պատրաստվում է արդեն հուլիսից օտարերկրացի զբոսաշրջիկների ընդունել։ Արդեն հուլիսի 1-ից, երբ վերաբացվեն սահմանները, երկիրը պատրաստ է զբոսաշրջիկների ընդունել, այդ թվում՝ Ռուսաստանից։ Այդ մասին հայտարարել է էկոնոմիկայի նախարար Նաթիա Տուրնավան։ «Անշուշտ, զբոսաշրջության վերսկսումը կուղեկցվի անվտանգության բոլոր երաշխիքներով։ Ռուսաստանցի զբոսաշրջիկները մեր այդ ոլորտի կարևոր մասն էին, ուստի, պատրաստ կլինենք ընդունել նրանց, ինչպես նախկինում»,- ասել է Տուրնավան, գրում է Deutsche Welle-ն։ Ավելի վաղ վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարել էր, որ Վրաստանը հունիսի 15-ից վերաբացում է ներգնա զբոսաշրջությունը, իսկ հուլիսի 1-ից՝ արտերկրից ժամանողների համար։ Աջարիայի կառավարության նախագահ Թորնիկե Ռիժվաձեն, իր հերթին, հայտնել է, որ արդեն հունիսին կբացվեն Վրաստանի սևծովյա լողափերը։ Արտակարգ դրության ռեժիմը Վրաստանում երկարացվել է մինչև մայիսի 22-ը, երկրում պարետային ժամ է գործում։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |