Գյումրիի տնակներում բնակվող 11 աշակերտ տեխնիկական սարքեր են ստացել![]() 11 մայիսի 2020 - 16:26 AMT PanARMENIAN.Net - Գյումրիի տնակներում բնակվող 11 աշակերտի հեռավար կրթության համար անհրաժեշտ տեխնիկական սարքեր են տրամադրվել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։ Օգնությունը տրամարդվել է ԱՄՆ-ից՝ «Շիրակի կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանի օգնությամբ։ «Անցյալ շաբաթ ԱԺ մղձավանջային նիստից հետո մեր լավ ընկեր ու բարեկամ «Շիրակի կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանի օգնությամբ և առաջնորդությամբ անհրաժեշտ տեխնիկական սարքեր հասցրինք Գյումրիի տնակներում բնակվող հեռավար կրթության հնարավորությունից զրկված ևս 11 բալիկի»,- ասվում է գրառման մեջ: Հաշվի առնելով կորոնավիրուսի կանխարգելման անհրաժեշտությունը՝ հանրակրթական դպրոցներում ուսումնական գործընթացն օնլայն կազմակերպելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը գործարկել է հեռավար կրթության հարթակ:Հայաստանի ուսհաստատությունները փակ են մարտի 13-ից: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |