ՌԴ-ն 2-րդն է աշխարհում կորոնավիրուսով վարակի դեպքերով![]() 12 մայիսի 2020 - 13:28 AMT PanARMENIAN.Net - ՌԴ-ում կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 232,243-ի, հայտնել է հիվանդության դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբը։ Պաշտոնապես հաստատված դեպքերի քանակով ՌԴ-ն առաջ է անցել Իսպանիայից և 2-րդ տեղն է զբաղեցրել աշխարհում ԱՄՆ-ից հետո։ Մայիսի 12-ի դրությամբ Ռուսաստանում ևս 10,899 նոր դեպք է գրանցվել, մայիսի 11-ին հայտարարվել էր 11,656 դեպքի մասին։ Օրական աճը նվազագույնն է եղել համաճարակի բռնկումից ի վեր՝ 4,92%, գրում է ՏԱՍՍ-ը։ 100,000 ռուսաստանցու հաշվարկով վարակի 158 դեպք է գրանցվում, Իսպանիայում այդ ցուցանիշը շատ ավելի բարձր է՝ 487։ Ըստ Ջոնս Հոփքինսի համալսարանի, ԱՄՆ-ում հաստատվել է վարակի 1,437,916 դեպք։ Մահացել է արդեն ավելի քան 80,000 հիվանդ՝ դա կազմում է վարկվածների 5,6%-ը։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |