Հունիսի 1-ից Սոչիի առողջարանները կարող են բացվել![]() 13 մայիսի 2020 - 12:39 AMT PanARMENIAN.Net - ՌԴ Կրասնոդարի երկրամասի սևծովյան հանգստավայրերը կսկսեն աստիճանաբար բացվել զբոսաշրջիկների համար։ Սոչիում հունիս 1-ից կչեղարկեն անցաթղթերը և կսկսեն աշխատել բժշկական արտոնագիր ունեցող սանատորիաները։ Այնուհետև, երբ կորոնավիրուսի պանդեմիայի հետ կապված վիճակը կայունանա, կբացվեն նաև հյուրանոցները, գրում է Gazeta.ru-ն։ «Հանգստացողները պետք է հիշեն, որ բուժման են մեկնում, ոչ թե հանգստի։ Լողափերն ու հասարակական վայրերը փակ կլինեն։ Զբոսաշրջիկները կլինեն միայն առողջարանների տարածքում»,- ասել է երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը։ Նա հավելել է, որ ռեժիմի պահպանման պատասխանատվությունը կրելու է առողջարանը։ ՌԴ-ում մայիսի 13-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի 10 028 նոր դեպք է գրանցվել։ Վարակակիրների ընդհանուր թիվը համաճարակի բռնկումից ի վեր 242 271 է։ 48,000 մարդ ապաքինվել է, մահացել` 2212։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |