ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ կարգավորումը![]() 15 մայիսի 2020 - 10:15 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 14-ին ռուսական կողմի նախաձեռնությամբ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում անդրադարձել է ԼՂ խաղաղ գործընթացին: Նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված խնդիրների հասցեագրման համատեքստում Մնացականյանը կարևորել է հակամարտության բոլոր կողմերի անվերապահ հանձնառությունն ապրիլի 21-ին Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ և միջնորդությամբ ընդունված հնգակողմ հայտարարության դրույթներին: Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ օրակարգին, ինչպես նաև տարածաշրջանային կառույցների՝ ԱՊՀ, ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակում փոխգործակցությանն առնչվող հարցեր: Ապրիլի 21-ին կայացած խորհրդակցությունների արդյունքներով ընդունվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարություն: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |