Երեւանում կհարգեն Հրանտ Դինքի հիշատակը

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական «Ագոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության երկրորդ տարելիցի առիթով «1 500 000 + 1» հասարակական կազմակերպությունը երթ կանցկացնի դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանային համալիր: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «1 500 000 + 1» կազմակերպության ղեկավար Արման Ավետիսյանը, երթի մասնակիցները պսակներ կդնեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանին: «Քանի որ Հրանտ Դինքը ծնունդով Մալաթիայից էր, երթի մասնակիցները կհավաքվեն 20-րդ դարի սկզբին Արեւմտյան Հայաստանի Մալաթիայի վիլայեթում զոհվածների հիշատակին նվիրված քարակոթողի մոտ: Միջոցառմանը մասնակցելու համար Հայաստան կժամանեն մի քանի արտասահմանյան երկրների, այդ թվում` Թուրքիայի ներկայացուցիչներ»,- նշել է Արման Ավետիսյանը` ավելացնելով, որ այդ ակցիան քաղաքական նպատակներ չի հետապնդում, այլ հանդիսանում է մեծ հայ Հրանտ Դինքի հիշատակը հարգելու արտահայտություն:



Հրանտ Դինքը սպանվել է 2007թ. հունվարի 19-ին Ստամբուլում` «Ագոս» թերթի գրասենյակի դիմաց: Դինքի սպանության գործով հետաքննվում են 20 կասկածյալներ, որոնցից ութը ներկայումս ձերբակալված են:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---