Նիկոլ Փաշինյանի առցանց ասուլիսը (Թարմացվող)![]() 16 մայիսի 2020 - 11:20 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վաչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրել է առցանց մամուլի ասուլիս՝ պատասխանելու լրատվամիջոցների հարցերին։ Ասուլիսի սկզբում Փաշինյանը ներկայացրել է «100 փաստ՝ Հայաստանի մասին»՝ խոսելով նաև կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների, հակաճգնաժամային այլ նախաձեռնությունների մասին։ -Վերջին տարիներին ՀՀ-ից Եվրամիության տարածքում ապաստան խնդրողների թիվը 60%-ից ավել կրճատվել է, սա լուրջ փաստարկ է, որ ՀՀ-ի հետ սկսվեն վիզայնի ազատականացման բանակցությունները։ -ՀՀ-ում ամեն ինչ պետք է անել, որ մանկապղծության դեպքերը բացառվեն։ Նպատակն այն է, որ եթե երեխաների դեմ սեռական ոտնձգության դեպքեր լինեն, նրանք ճանաչեն այդ դեպքերն, ասեն ծնողներին, վերջիններս էլ իմանան, որ որոշակի հաղորդակցություն ունենան, թեման փակ չմնա։ Պոտենցիալ մանկապիղծները 90 տոկոսով համոզված են, որ դրա մասին ոչ երեխան կասի, ոչ էլ ծնողը կհետաքրքրվի, քանի որ այդ թեման ընդունված չէ։ -Մայիսի 15-ի դրությամբ՝ ՀՀ-ում կորոնավիրուսով 2027 հիվանդներից 1895-ը ջերմություն չունի, թոքաբորբ ունեցողների թիվը 629 է, ծանր թոքաբորբ ունի 31 հոգի։ Թոքային օդափոխության սարքին միացված հիվանդների թիվը 11 է։ -Մարտի 1-ի ամենակարևոր ապացույցները կեղծված են հենց քննչական խմբի ղեկավարի կողմից։ Նա փոխել է կրակված պարկուճները, ինչը նշանակում է, որ իսկական կրակված պարկուճները նույնականացնելու հարավորություն չկա։ Այդ մարդը հետախուզման մեջ է։ Պետք է կռահել, որ նա իր նախաձեռնությամբ չի արել դա։ -ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների 70%-ն ասիմպտոմ է, ծանր վիճակում, թոքաբորբ ունեցող 33 պացինետ կա։ -Նախորդ տարվա հետ համեմատ՝ ՀՀ-ում վարկավորումն ավելացել է 14%-ով ավելացել է վարկավորումը։ 2020-ի մայիսի 16-ի դրությամբ 8195 վարկ է տրվել՝ 11․6 մլրդ դրամի։ -ԵԱՏՄ շրջանակում համաձայնեցվել է զարգացման ռազմավարությունը և դրա շուրջ ՀՀ-ն կոնսենսուս ունի՝ բացառությամբ մեկ կետի՝ գազի ընդհանուր շուկայի ձևավորման հարցի։ Մեր միակ խնդիրն այդ շուկայի սկզբունքների համաձայնեցման հարցն է։ -Պաշտոնական կանխատեսմամաբ ՀՀ-ն 2020-ի արդյուքններով կունենա 2% տնտեսական անկում, սակայն ջանք գործադրելու դեպքում ավելի լավ արդյունք կարելի է գրանցել։ -Միտում կա, որ ոմանք փորձում են ՀՀ-ի օրինական ներկայացուցիչներին բանակցային սեղանի շուրջ կաշկանդել։ Սակայն Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի հիմքում մեկ սկզբունք կա՝ «որևէ բան որոշված չէ, քանի դեռ ամեն ինչ որոշված չէ»։ Բանակցային սեղանի շուրջ կարող են հնչեցվել ամենաընդունելիից անընդունելի գաղափարներ։ Ղարաբաղի հարցի լուծումը հայ ժողովուրդն է, և մենք կաշկանդված չենք լինելու այդ սեղանի շուրջ։ -Արցախի ընտրված ներկայացուցիչների մասնակցությունը բանակցություններին էական և կարևոր է, քանի որ չենք պատկերացնում լուծում՝ առանց նրանց մասնակցության։ -Գազի գնի շուրջ քաղաքական խորհրդակցությունները շարունակվում են, բայց որևէ կոնկրետ բան ասել չեմ կարող այս պահին։ Պետք է արձանագրենք, որ էներգակիրների շուկաների փլուզման, նավթի գնանկման պայմաններում՝ մենք կարող ենք ակնկալել ՀՀ ռազմավարական գործընկեր ՌԴ-ից, որ հիմա գազի գնի բարձրացման մասին խոսելու լավագույն ժամանակաշրջանը չէ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |