Facebook-ը գնել է անիմացիոն պատկերներ որոնելու և պահելու Giphy ծառայությունը, ըստ Axios-ի` ընկերությունը վճարել է $400 մլն, փոխանցում է «Վեդոմոստին»։
Նախատեսվում է, որ ծառայությունը կմիանա Instagram-ին և սպասվում է, որ Giphy-ն կպահպանի իր բրենդը՝ հավելվածի հետ ինտեգրացիայից հետո։
Ըստ տվյալների՝ արդեն այժմ Giphy-ի տրաֆիկի 50%-ը բաժին է ընկնում Facebook-ի հավելվածներին, որից կեսը՝ Instagram-ին:
Axios-ի տվյալներով՝ Facebook-ը և Giphy-ն բանակցություններ են սկսել մինչև կորոնվիրուսի պանդեմիայի սկիզբը, սակայն այդ ժամանակ քննարկվել է միայն համագործակցության տարբերակը։