1-ամյա Միքայելի լյարդը փոխպատվաստել են, պատրաստվում է տուն գնալ![]() 16 մայիսի 2020 - 14:07 AMT PanARMENIAN.Net - Մեկ տարեկան Միքայելը «Արաբկիր» բժշկական կենտրոնում երկու ամիս առաջ լյարդի փոխպատվաստման է ենթարկվել և հիմա արդեն պատրաստվում է տուն գնալ: Երեխայի համար որպես լյարդի դոնոր հանդես է եկել մայրը: Երեխայի մոտ հայտնաբերված խնդիրը` նեոնատալ սկլերոզացնող խոլանգիտը, հազվադեպ է ախտորոշվում ամբողջ աշխարհում, իսկ Հայաստանում եղել է առաջին անգամ: Բժշկական այս գործողությունները` նախավիրահատական, վիրահատական և հետվիրահատական փուլերով, հնարավոր է դարձել «Արաբկիրի» և արտասահմանցի գործընկերների գործակցությամբ: Հայ վիրաբույժները վիրահատությունն իրականացրել են Մինսկից ժամանած թիմի հետ, մարտի 13-ին: «Մայրիկը փոքրիկին տվեց իր լյարդի մի մասը, իսկ բժիշկները` իրենց մասնագիտական ուժն ու նվիրումը` պարգևելով նրան երկրորդ կյանք` բառի բուն իմաստով»,- ասել է ԲԿ-ի տնօրեն Արա Բաբլոյանը: 2019-ապրիլին ՀՀ-ում առաջին ագամ կատարվել է լյարդի փոխպատվաստում կենդանի դոնորից։ Իսկ 2019-ի հոկտեմբերի 22-ին «Արաբկիր» ԲԿ-ում առաջին անգամ Հայաստանում կատարվել է լյարդի փոխպատվաստում երեխային: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |