ՀՀ-ում զորավարժությանը ներգրավված են «Սմերչեր», հրթիռների արձակման կայանքներ![]() 20 մայիսի 2020 - 10:32 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 19-ին ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում մեկնարկել է լայնածավալ մարտավարական զորավարժություն «Պաշտպանողական օպերացիայում ԶՈւ հրետանային բրիգադի մարտական գործողությունների նախապատրաստումը և վարումը» թեմայով: Դրան ներգրավված են օպերատիվ մարտավարական հրթիռների արձակման կայանքներ, «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր: Զորավարժության նպատակն է ստուգել հրամանատարների, շտաբերի և ընդհանուր անձնակազմի կարողությունները ստորաբաժանումը մարտական պատրաստականության բարձր աստիճանի բերելիս, կատարելագործել զինծառայողների գործնական հմտությունները և դաշտային վարժվածությունը: Զորավարժության առաջին փուլում սպառազինությունը և ռազմական տեխնիկան դուրս են բերվել կենտրոնացման շրջաններ: Եռօրյա զորավարժության եզրափակիչ փուլն ուղեկցվելու է մարտական կրակով: Մայիսի 18-22-ը Ադրբեջանը լայնածավալ օպերատիվ-տակտիկական զորավարժություններ է անցկացնում, որին մասնակցում է 10,000 զինծառայող, մոտ 120 տանկ և զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի մոտ 200 հրթիռահրետանային կայանք, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետեր, մինչև 30 միավոր ավիացիա, ինչպես նաև տարբեր նշանակության անօդաչու թռչող սարքեր։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |