Պակիստանում ուղևորատար ինքնաթիռը բնակելի տների վրա է ընկել![]() 22 մայիսի 2020 - 16:23 AMT PanARMENIAN.Net - Պակիստանում ուղևորատար ինքնաթիռը բնակելի տների վրա է ընկել։ Airbus 320, որում 100-ից ավելի մարդ կար, Լախորից Կարաչի էր ուղևորվում։ «Պակիստանի միջազգային ավիաուղիների» օդանավը կործանվել է Կարաչիի օդանավակայանի մատույցներում։ Ենթադրվում է, որ ինքնաթիռում 85 ուղևոր է եղել, սակայն Reuters-ը, ավիաընկերության ներկայացուցչի վրա հղումով, գրել է, որ նրանց թիվը կարող էր 107 լինել, գրում է ՌԲԿ-ն։ Վթարը եղել է վայրէջքից 1 րոպե առաջ։ Դրանից անմիջապես առաջ օդաչուները հայտնել են շասիի հետ կապված խնդիրների մասին։ Վթարից 4 բնակելի տուն է տուժել և մի քանի բնակիչ։ Փրկարարներն արդեն 15-20 դի են գտել, այդ թվում՝ երեխայի։ Կործանված ինքնաթիռը կարող էև մինչև 180 ուղևոր փոխադրել, սակայն ուղևորների քանակը կիսով չափ պակաս է եղել, որպեսզի նրանք կարողանան սոցիալական հեռավորություն պահպանել։ Photo. AP ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |