ԵԽԽՎ-ում Հայաստանին ձայնից զրկելը կախված է պաշտոնական Երեւանից, գտնում է եվրահանձակատարը19 հունվարի 2009 - 19:50 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունն ու ընդդիմությունը պետք է միասին աշխատեն ներքաղաքական իրավիճակի հանգուցալուծման համար ուղի գտնելու ուղղությամբ: Այդ մասին Երեւանում հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերի գծով հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները: «Մենք հուսով ենք, որ իշխանություններն ու ընդդիմությունը կկարողանան ճիշտ ուղի գտնել: Կզրկեն արդյոք հայկական պատվիրակությանը ձայնի իրավունքից ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանում թե ոչ, կախված է այն քայլերից, որ կձեռնարկի պաշտոնական Երեւանը»,-ընդգծել է եվրահանձնակատարը: Հունվարի 26-ին Ստրասբուրգում բացվում է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը, որի ընթացքում կքննարկվի Հայաստանի կողմից 1609 եւ 1620 բանաձեւերի դրույթների կատարումը, որոնք առնչվում են Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների վիճակին ու 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների հետաքննությանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |