Իսակովի վրա $3 մլն-ով գիշերային ակումբ են ուզում կառուցել

Իսակովի վրա $3 մլն-ով գիշերային ակումբ են ուզում կառուցել

PanARMENIAN.Net - Երևանի Իսակովի պողոտայում գիշերային ակումբ կառուցելու համար մի բիզնեսմեն ցանկանում է $3 մլն ներդրում անել, սակայն նրան երաշխիքներ են պետք՝ շինարարությունը սկսելու և հետագայում խնդիրների առաջ չկանգնելու համար, մայիսի 26-ին հայտնել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից ավագանու անդամ Միքայել Մանրիկյանը։

Ավագանու անդամը նշել է, որ բիզնեսմենը մտավախություն ունի, քանի որ ցանկանում է երաշխիքներ ստանալ, որ հետագայում այդ տարածքում այլ շենքեր կառուցելու դեպքում իր գործունեությունը չի կասեցվի։ Մանրիկյանը հարցրել է՝ չկան արդյոք կարգավորումներ, որոնք կարող են բիզնեսին նման երաշխիքներ տալ։

2019-ին Երևանի ավագանու որոշմամբ սահմանվել էր, որ սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտները պետք է տեղակայվեն քաղաքի բազմաթիվ վայրերից (օր․՝ բազմաբնակարան շենքեր) 100 մետր հեռավորության վրա։ Որոշումն ուժի մեջ կմտնի 2021-ից։

Փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանը նշել է, որ մի շարք օբյեկտների շինթույլտվությունների դեպքում քաղաքապետարանը միայն 100 մետր հեռավորության չափն է ավելացրել, իսկ օրենքն ընդունել է ԱԺ-ն։

Քաղաքապետի խորհրդական Հովիկ Սաֆարյանը հայտնել է, որ իրենք՝ հետագայում այդ օբյեկտների կողքին շինթույլտվություն տալիս հաշվի են առնում, թե տարածքում ինչ այլ շինություններ կան։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---