ՀՀ-ում կորոնավիրուսի 442 նոր դեպք և ռեկորդային՝ 15 մահ է գրանցվել![]() 28 մայիսի 2020 - 11:03 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում մայիսի 28-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 8216-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 442-ով: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Մահվան ելքով 15 դեպք է գրանցվել. բոլորը՝ կորոնավիրուսից։ Վիրուսից մահացածների ընդհանուր թիվը 113 է, այլ պատճառով՝ 44։ Մայիսի 27-ին մահացածներից ամենատարեցը 92 տարեկան է, իսկ երիտասարդը՝ 43։ Դուրս է գրվել ևս 32 մարդ։ Ընդհանուր առմամբ, առողջացել է 3287 պացիենտ։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4772 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել 54,931թեստավորում: Ըստ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ մայիսի 27-ի դրությամբ կորոնավիրուսով վարակված պացիենտներից 271-ի վիճակը ծանր է, 53-ինը՝ ծայրահեղ ծանր, թոքերի արհեստական օդափոխության սարքերին միացված է 18 պացիենտ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |