ՀՀ-ում կորոնավիրուսի 442 նոր դեպք և ռեկորդային՝ 15 մահ է գրանցվել28 մայիսի 2020 - 11:03 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում մայիսի 28-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 8216-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 442-ով: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Մահվան ելքով 15 դեպք է գրանցվել. բոլորը՝ կորոնավիրուսից։ Վիրուսից մահացածների ընդհանուր թիվը 113 է, այլ պատճառով՝ 44։ Մայիսի 27-ին մահացածներից ամենատարեցը 92 տարեկան է, իսկ երիտասարդը՝ 43։ Դուրս է գրվել ևս 32 մարդ։ Ընդհանուր առմամբ, առողջացել է 3287 պացիենտ։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4772 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել 54,931թեստավորում: Ըստ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ մայիսի 27-ի դրությամբ կորոնավիրուսով վարակված պացիենտներից 271-ի վիճակը ծանր է, 53-ինը՝ ծայրահեղ ծանր, թոքերի արհեստական օդափոխության սարքերին միացված է 18 պացիենտ: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը Զուրաբիշվիլին դռնփակ հանդիպման է հրավիրել արևմտյան երկրների դեսպաններին |