Վրաստանում կորոնավիրուսի նոր դեպքերն աճել են՝ մեկ օրում 11 վարակված

Վրաստանում կորոնավիրուսի նոր դեպքերն աճել են՝ մեկ օրում 11 վարակված

PanARMENIAN.Net - Վրաստանում կորոնավիրուսով վարակի նոր դեպքերի աճ է գրանցվել՝ 11 նոր դեպք։ Այդպիսով, վարակակիրների ընդհանուր թիվը StopCov-ի թարմացված տվյալներով 757 է։

Վարակաբաններն արդեն պարզել են նոր հիվանդների վարակման աղբյուրները, գրում է Sputnik Georgia-ն։

«Հաստատված 11 դեպքից 2-ը Բոլնիսիում հայտնի օջախից են, մյուս 9-ը շփում են ունեցել ավելի վաղ հաստատված դեպքերի հետ, նրանք բոլորը հայտնի են», - ասել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական մասով ղեկավար Մարինա Էզուգբայան։

Նա հավելել է, որ նոր օջախներ չեն հայտնաբերվել։

Մայիսի 25-ից ի վեր Վրաստանում գրանցվում էր օրական 1-3 դեպք։ Ամսի 29-ին 8 նորդ դեպք էր հայնտաբերվել։ Փորձագետները կարծում են, որ այդպիսի բռնկումները կարող են կապված լինել խիստ սահմանափակումների չեղարկման հետ։

Վրաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 600 մարդ, 12 մահվան ելքով դեպք է գրանցվել։

Վրաստանում կորոնավիրուսով վարակի առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 26-ին։ Համաճարակի պատճառով երկրում գործող արտակարգ դրության ռեժիմն ու պարետային ժամը մայիսի 22-ից չեղարկվել են, սակայն որոշ սահմանափակումներ դեռ գործում են։ Մայիսի 29-ից Վրաստանում վերսկսել է աշխատանքը հասարակական տրանսպորտը, այդ թվում՝ մետրոն։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---