Ոստիկանությունն արգելափակել է դեպի Ղալթաղչիի Սբ Հովհաննես ճանապարհները30 մայիսի 2020 - 21:30 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանությունը տեղեկացրել է, որ արգելափակել է հայտնի ուխտատեղի` Հարթագյուղի (առավել տարածված անվանումը՝ Ղալթաղչիի) Սուրբ Հովհաննես մատուռ տանող ճանապարհները մարդկային մեծ կուտակումների պատճառով։ Ինչպես հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը, մատուռի շրջակայքում քաղաքացիները չեն պահպանել հակահամաճարակային կանոնները և սոցիալական հեռավորությունը։ Բացի այդ, անտեսվել է հանգստյան օրերին ուխտագնացություններից ու տեսարժան վայրեր գնալուց զերծ մնալու կոչը։ «Վերոնշյալը հաշվի առնելով՝ որոշում է կայացվել արգելափակել մատուռ տանող ճանապարհները... Հայցում ենք բոլոր ուխտագնացների ներողամտությունը։ Այս ժամանակավոր որոշումը կայացվել է բոլորիս առողջությունը պահպանելու անհրաժեշտությունից ելնելով», - ասվում է հայտարարությունում։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |