ՌԴ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 414,878-ի![]() 1 հունիսի 2020 - 12:42 AMT PanARMENIAN.Net - ՌԴ-ում հունիսի 1-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի 9035 նոր դեպք է գրանցվել։ Վարակակիրների ընդհանուր թիվը երկրում հասել է 414,878-ի, տեղեկացնում է վարակի մշտադիտարկման դաշնային օպերատիվ շտաբը։ Ապաքինվել է 175,877 մարդ՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 3994-ով։ Սա նվազագույն ցուցանիշն է մայիսի 18-ից ի վեր, երբ մեկ օրում ապաքինվել էր 2836 մարդ, գրում է «Վեդոմոստին»։ Կորոնավիրուսից մահացել է վարակվածների մոտ 1 տոկոսը՝ 4855 մարդ (մեկ օրում 162 մարդ)։ Մոսկվայում հաստատվել է վարակի 2297 նոր դեպք, ապաքինվել է 2060 պացիենտ։ Վարակման նոր դեպքերի քանակը երկրորդ օրն անընդմեջ գերազանցում է ապաքինվածների քանակը, թեև դրանից առաջ 6 օր անընդմեջ ավելի շատ մարդ էր դուրս գրվել, քան վարակվել։ Համաճարակի բռնկումից ի վեր Մոսկվայում 183,088 մարդ է վարակվել, նրանց մոտ 45 տոկոսը՝ 82,239-ը, արդեն ապաքինվել են։ Մոսկվայում մահվան ելքով 2553 դեպք է գրանցվել, որից 76-ը՝ վերջին մեկ օրում։ Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հունիսի 1-ի տվյալներով անցել է 6․1 մլն-ից, վիրուսից մահացել է 372,000-ից ավելի մարդ, փոխանցում է Ջոնս Հոփքինսի ինստիտուտը։ Վարակակիրների թվով առաջատարը շարունակում է մնալ ԱՄՆ-ն, երկրում կորոնավիրուս հաստատվել է 1․7 մլն-ից ավելի մարդու մոտ, երկրորդ տեղում Բրազիլիան է, այնտեղ վարակված է 514,000-ից ավելի մարդ։ Ռուսաստանը երրորդն է՝ վարակվածների թիվն անցել է 414,000-ից։ Photo. Ria Novosti ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |