Փաշինյանն իրեն լավ է զգում, գործադիրի անդամներին համատարած չեն թեստավորի

Փաշինյանն իրեն լավ է զգում, գործադիրի անդամներին համատարած չեն թեստավորի

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսով վարակված վարչապետ Նիկոլ Փաշինյանի ինքնազգացողությունը լավ է, նա իր աշխատանքային պարտականությունները կատարում է հեռավար՝ մասնակցելով խորհրդակցությունների և քննարկումների, հայտնել է նրա խոսնակ Մանե Գևորգյանը։

Նա նաև նշել է, որ Կառավարության անդամների և վարչապետի աշխատակազմի համատարած թեստավորում անցկացնել չի նախատեսվում։

«Անհրաժեշտության դեպքում թեստավորում կիրականացվի բժշկական ցուցումով։ Վարչապետի հետ շփում ունեցած Կառավարության անդամները պահպանել են սահմանված կանոնները՝ դիմակների կրում, սոցիալական հեռավորություն, ախտահանիչ նյութերի օգտագործում և այլն»,- գրել է Գևորգյանը։

Հունիսի 1-ի Փաշինյանը հայտարարել էր, որ ինքն ու իր ընտանիքի անդամները կորոնավիրուսով են վարակված, սակայն վարակի արտահայտված ախտանշաններ չունեն։

ՀՀ-ում հունիսի 1-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 9492-ի, երկրում մահացել է 139 մարդ, առողջացել՝ 3402 հոգի։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---