Վրաստանում կորոնավիրուսի 2 նոր դեպք կա![]() 2 հունիսի 2020 - 12:01 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում կորոնավիրուսով վարակի 2 նոր դեպք է գրանցվել։ Այդպիսով, ըստ հիվանդության մշտադիտարկման StopCov կայքի, վարակակիրների ընդհանուր քանակը երկրում հասել է 796-ի։ Նախորդ օրերին Վրաստանում վարակի նոր դեպքերի աճ էր նկատվում` մայիսի 29-ին 8 նոր դեպք ախտորոշվեց, մայիսի 30-ին՝ 11, իսկ մայիսի 31-ին՝ 26: Փորձագետները դա կապում են խիստ սահմանափակումների չեղարկման հետ, գրում է Sputnik Georgia-ն։ Ապաքինվել է 634 մարդ, 12 պացիենտ մահացել է։ Կարանտինում 2508 մարդ կա, իսկ փաստացի բուժվում է 300-ը։ Վրաստանում կորոնավիրուսով վարակի առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 26-ին։ Համաճարակի պատճառով երկրում գործող արտակարգ դրության ռեժիմն ու պարետային ժամը մայիսի 22-ից չեղարկվել են, սակայն որոշ սահմանափակումներ դեռ գործում են։ Մայիսի 29-ից Վրաստանում վերսկսել է աշխատանքը հասարակական տրանսպորտը, այդ թվում՝ մետրոն։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |