Ռևազյանի հասցեին վիրավորական գրառման փաստով քրգործի հարուցումը մերժվել է

Ռևազյանի հասցեին վիրավորական գրառման փաստով քրգործի հարուցումը մերժվել է

PanARMENIAN.Net - Քաղավիացիայի ղեկավար Տաթևիկ Ռևազյանի հասցեին վիրավորական գրառում կատարելու փաստով քրեական գործի հարուցումը մայիսի 27-ին մերժվել է:

Այս մասին տեղեկացրել է Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը, գրում է «Հայկական ժամանակը»։

Նրա փոխանցմամբ՝ քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով:

Մայիսի 19-ին Shame.am կայքի խմբագիր Արտյոմ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել՝ Ռևազյանի և նրա նորածին դստեր հասցեին վիրավորանքներ, ընդհուպ մինչև հայհոյանքներ հնչեցնելով: Օգտատիրոջ գրառումը լայն արձագանք էր ստացել սոցցանցերում ու քննադատության առիթ դարձել։ ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարել էր, որ այդ գրառումը բացարձակ «անընդունելի է, հակամարդկային ու հակաիրավական»։ Մայիսի 23-ին Խաչատրյանը բերման էր ենթարկվել Ոստիկանություն, բացատրություն տվել, ապա՝ ազատ արձակվել:

ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը Դանիայում է՝ ընտանիքի հետ, որտեղ էլ ծննդաբերել է։ Նա ավելի վաղ հայտարարել էր, որ ՀՀ կվերադառնա, երբ երեխան մի քանի ամսական դառնա։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---