Լոս Անջելես-Ամստերդամ- Մինսկ-Երևան չվերթով ՀՀ է վերադարձել 214 քաղաքացի![]() 2 հունիսի 2020 - 17:39 AMT PanARMENIAN.Net - Լոս Անջելես-Ամստերդամ-Մինսկ-Երևան երթուղով ՀՀ է վերադարձել ընդհանուր առմամբ 214 քաղաքացի, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը։ Նշված պայմանավորվածություններով չվերթներն իրականացվում են մայիսի 2-ից՝ ամենշաբաթյա պարբերականությամբ։ Մայիսի 30-ին LAX օդակայանից Լոս Անջելես- Ամստերդամ-Մինսկ-Երևան երթուղով Երևան է ժամանել ՀՀ 70 քաղաքացի։ Կազմակերպչական հարցերում ՀՀ քաղաքացիներին աջակցություն են ցուցաբերում Լոս Անջելեսում գլխավոր հյուպատոսության և Նիդեռլանդներում դեսպանության աշխատակիցները։ Չվերթներն իրականացնող KLM և Belavia ավիաընկերությունների հետ ՀՀ գլխավոր հյուպատոսության ձեռք բերած պայմանավորվածությունների շնորհիվ ՀՀ քաղաքացիները Ամստերդամում շենգենյան արտոնագրի կարիք չեն ունենում և օգտվում են տարանցիկ գոտուց։ Հունիսի 1-ին նույն երթուղիով Հայաստան է վերադարձել ևս 23 քաղաքացի։ Լոս Անջելեսի միջազգային օդակայանում յուրաքանչյուր թռիչքից առաջ ՀՀ գլխավոր հյուպատոսության աշխատակիցները մեկնողներին ներկայացնում են ՀՀ պարետի ծանուցագիրը Հայաստան հասնելուն պես ինքնամեկուսացման պարտավորության մասին։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |