ՀՀ ԱԳՆ տարեկան զեկույց. 2008թ. Երեւանը առաջին քայլն արեց Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ21 հունվարի 2009 - 18:14 AMT PanARMENIAN.Net - Ինչպես ասվում է ՀՀ ԱԳՆ 2008թ. զեկույցում, Հայաստանում նախագահական ընտրություններից եւ նոր կառավարության ձեւավորումից հետո Հայաստանի նախագահը հանդես եկավ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նախաձեռնությամբ, 2008թ. հունիսին հրավիրեց Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին Երեւան միասին դիտելու Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների հանդիպումը: Ինչպես ասվում է ՀՀ ԱԳՆ 2008թ. զեկույցում, նախագահ Գյուլն ընդունեց հրավերը եւ սեպտեմբերի 6-ին այցելեց Երեւան: Տեղի ունեցավ երկու երկրների նախագահների հանդիպումը, որի ժամանակ երկուսն էլ պատրաստակամություն հայտնեցին հարաբերությունների կարգավորման մասին: Նույն օրը տեղի ունեցավ նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը: Սերժ Սարգսյանի նախաձեռնությունը դրական արձագանք գտավ եւ միջազգային հանրության կողմից գնահատվեց որպես համարձակ եւ կառուցողական քայլ: Հայ-թուրքական երկխոսությունը շարունակություն ստացավ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ ԹՀ արտգործնախարար Ալի Բաբաջանի մի շարք հանդիպումների ընթացքում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |