Վրաստանում կորոնավիրուսի 1 նոր դեպք կա![]() 4 հունիսի 2020 - 12:53 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում կորոնավիրուսով վարակի 1 նոր դեպք է գրանցվել։ Այդպիսով, ըստ հիվանդության մշտադիտարկման կառավարական StopCov կայքի, երկրում, ընդհանուր առմամբ, գրանցվել է 801 վարակակիր։ Ապաքինվել է ընդհանուր 644 մարդ, 13-ը՝ մահացել է, գրում է Sputnik Georgia-ն։ Կարանտինում կա 2424 մարդ, ստացիոնարում՝ 304։ Նախորդ շաբաթվա վերջում Վրաստանում վարակի նոր դեպքերի աճ էր գրանցվել՝ մայիսի 29-ին 8 նոր դեպք ախտորոշվեց, մայիսի 30-ին՝ 11, իսկ մայիսի 31-ին՝ 26: Փորձագետները դա կապում են խիստ սահմանափակումների չեղարկման հետ: Վրաստանում կորոնավիրուսով վարակի առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 26-ին։ Համաճարակի պատճառով երկրում գործող արտակարգ դրության ռեժիմն ու պարետային ժամը մայիսի 22-ից չեղարկվել են, սակայն որոշ սահմանափակումներ դեռ գործում են։ Մայիսի 29-ից Վրաստանում վերսկսել է աշխատանքը հասարակական տրանսպորտը, այդ թվում՝ մետրոն։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |