ՌԴ-ում կորոնավիրուսի 8831 նոր դեպք է գրանցվել![]() 4 հունիսի 2020 - 14:54 AMT PanARMENIAN.Net - ՌԴ-ում կորոնավիրուսով վարակի դեպքերն ավելացել են 8831-ով՝ ընդհանուր թիվը գերազանցել է 441,000-ը։ Նոր դեպքերից 38,2%-ի կամ 3374 վարակակրի մոտ հիվանդությունն առանց ախտանշանների է ընթանում, տեղեկացնում է հիվանդության մշտադիտարկման կայքը։ Հունիսի 4-ի դրությամբ երկրում կորոնավիրուսից առաջացած բարդություններից մահացել է 169 հիվանդ, համաճարակի բռնկումից ի վեր մահվան ելքով դեպքերը 5384-ն են, գրում է «Վեդոմոստին»։ Մեկ օրում հիվանդանոցներից դուրս է գրվել 8666 մարդ, ընդհանուր առմամբ ապաքինվել է 204,623-ը։ Փաստացի բուժվում է 231,101-ը։ Մոսկվայում 1998 նոր դեպք է գրանցվել։ Հունիսի 3-ին ապրիլի 23-ից հետո առաջին անգամ նոր դեպքերի քանակը 2000-ից պակաս է եղել։ Ընդհանուր վարակվել է 189,214 մարդ; Մայրաքաղաքում մեկ օրում դուրս է գրվել 3061 հիվանդ, մահացել է 69 մարդ։ Մոսկվայում ընդհանուր առմամբ վարակից մահացել է 2749 անձ։ Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների քանակը հասել է 6․5 մլն-ի, ըստ ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանի։ ՌԴ-ն 3-րդն է վարակակիրների քանակով։ Առաջատարը ԱՄՆ-ն է՝ 1․85 մլն վարակակիր, երկրորդը Բրազիլիան է՝ 584, 016 դեպք։ Photo. Ria Novosti ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |