Մեկուսացման նպաստի մասին նախագիծը մերժվել է․ Կլրամշակվի![]() 4 հունիսի 2020 - 14:56 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ մերժել է օրինագիծը, որով առաջարկվում էր դրամական աջակցություն սահմանել մեկուսացված կամ ինքնամեկուսացած քաղաքացիների համար։ «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծին 27 պատգամավոր է կողմ քվեարկել, 82-ը՝ դեմ։ Նախագծի հեղինակ Նարեկ Զեյնալյանը գործընկերներին կոչ է արել դեմ քվեարկել՝ որոշակի հաշվարկներից և կանխատեսումներից հետո այն լրամշակելու և կրկին ԱԺ ներկայացնելու համար։ Նա առաջարկել է նաև այն տեղափոխել առաջարկությունների ներկայացման փուլ։ Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Կառավարության կողմից կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրերին արդեն տրամադրվել է 100 մլրդ դրամ։ Հունիսի 4-ի դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է ռեկորդային՝ 697 դեպքով, վարակակիրների ընդհանուր թիվը 11,221 է։ Կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվն ընդհանուր առմամաբ 176 է, այլ պատճառով՝ 68։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |