Փարիզը չեղարկել է Բաստիլի գրավման օրն ավանդաբար անցկացվող զորահանդեսը

Փարիզը չեղարկել է Բաստիլի գրավման օրն ավանդաբար անցկացվող զորահանդեսը

PanARMENIAN.Net - Փարիզը չեղարկել է ավանդական զորահանդեսը, որն անցկացվում է Բաստիլի գրավման օրը՝ հուլիսի 14-ին։

Զորահանդեսի փոխարեն Փարիզի կենտրոնում հանդիսավոր արարողություն կկազմակերպվի, գրում է Deutsche Welle-ն։

Այդ մասին պաշտոնապես տեղեկացրել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի աշխատակազմից։ Տոնակատարությանը կմասնակցի ֆրասիական օդուժը, իսկ արարողության ընթացքում կմեծարվեն բուժաշխատողները, որոնք պայքարում են կորոնավիրուսի համաճարակի դեմ։

Ֆրանսիան համարվում է կորոնավիրուսի համաճարակից ամենից շատը տուժած երկրներից մեկը՝ վարակից ավելի քան 29,000 մարդ է մահացել։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---