ՊԵԿ․ Ապրիլին 12,000 աշխատատեղ է կրճատվել![]() 12 հունիսի 2020 - 17:58 AMT PanARMENIAN.Net - Ապրիլին 12,000 աշխատատեղ է կրճատվել: Այդ մասին տեղեկացրել է ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության պետի տեղակալ Արթուր Հակոբյանը: «Շատ հարկ վճարողներ չեն ազատել աշխատակիցներին, բայց ապրիլին տնտեսական գործունեության սահմանափակումների ամենակտիվ ամիսն էր: Բիզնեսը չի աշխատել, աշխատավարձի վճարման միջոցներ չեն հաշվարկվել և նշված աշխատակիցների մոտ զրոյական հարկման բազա է կիրառվել: Նման դեպքերի թիվը 74,000-ից ավելի է: Արդյունքում՝ եկամտային հարկի գծով ապրիլին միայն աշխատավարձի մասով մոտ 2.6 մլրդ դրամի պակաս հավաքագրում ունենք մարտի համեմատ»,- ասել է Հակոբյանը, գրում է Shantnews.am-ը: Արտակարգ դրության ժամանակահատվածում՝ մարտ, ապրիլ ամիսներին, իրականացվել է 3565 թեմատիկ ստուգում և ուսումնասիրություն, և միայն ՀԴՄ կիրառման կանոնների մասով արձանագրվել է 1739 խախտում: 406 չգրանցված աշխատող է հայտնաբերվել: Միայն ապրիլի ընթացքում իրականացվել է ՀԴՄ կտրոնների տրամադրման ստուգման 864 դեպք, որից 596-ի դեպքում արձանագրվել են խախտումներ: Ինչ վերաբերում է պետական բյուջեի հարկային եկամուտների գծով մուտքերին, առաջին եռամսյակում դրանք կազմել են 245.6 մլրդ դրամ, որը 24.6 մլրդ դրամով կամ 11%-ով ավելի է 2019-ի առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուի վճարումներինց: «Ներկայացված աճը տեղի է ունեցել համաչափ, այսինքն՝ այդ ավելացած գումարը ոչ թե վճարվել է առաջին 3 կամ 5 հարկատուների կողմից, այլ բաշխված է ամբողջ 1000 վճարողների մեջ: Sա կարևորում եմ, քանի որ դա վկայում է տնտեսական ակտիվության մասին»,- ընդգծել է նա: Ավելի վաղ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչարյանը հայտարարել էր, որ 2020-ին Հայաստանի տնտեսության ակտիվությունը ոչ թե զրոյական կլինի, այլ անկում կարձանագրի։ Նախարարի խոսքով՝ առավելապես խնդիրներ կան զբոսաշրջային ոլորտում։ Նա հավելել է նաև, որ ներմուծման և արտահանման հետ կապված լոգիստիկ շղթաներն էապես վնասված են։ Ընթերցեք նաև․ 14,000 մարդ՝ անգործ կամ պարապուրդում ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |