Սարգսյանը` Ծինփինին. Ապավինում ենք բարեկամների օգնությանը համավարակի դեմ պայքարում![]() 15 հունիսի 2020 - 13:25 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, շնորհավորելով Չինաստանի նախագահ Սի Ծինփինին ծննդյան օրվա առթիվ և մաղթելով ամենայն բարիք, իր երախտագիտությունն է հայտնել՝ Հայաստանին ցուցաբերած օգնության համար։ Նախագահը նշել է նաև, որ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում Հայաստանն ապավինում է նաև մեր բարեկամների օգնությանը: «Ձեր ղեկավարությամբ կատարված խիզախ քայլերի շնորհիվ Չինաստանն էական առաջընթաց արձանագրեց կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում և կայուն կերպով շարժվում է տնտեսության վերականգնման ճանապարհով՝ օժանդակություն ցուցաբերելով նաև մյուս երկրներին։ Վստահ եմ, որ համավարակը հաղթահարելուց հետո հայ-չինական ավանդական բարեկամական հարաբերությունները և համագործակցությունն ավելի կամրապնդվեն ու կխորանան՝ ի շահ մեր ժողովուրդների»,-ասվում է նախագահ Սարգսյանի շնորհավորական ուղերձում: Չինաստանը կորոնավիրուսի դեմ պայքարի համար առաջին անգամ Հայաստան օգնություն է ուղարկել ապրիլի սկզբին՝ 120 հատ թոքերի արհեստական օդափոխման սարք, 2 թթվածնի մատակարարման կայան, 60,000 թեստ, 60,000 հատ բժշկական դիմակ, 280,000 պաշտպանիչ դիմակ, 20,000 հատ պաշտպանիչ ակնոցներ, 100,000 պաշտպանիչ արտահագուստ, դեղամիջոցներ: Հետագայում Չինաստանից ստացվել են օգնության նոր խմբաքանակներ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |