Վրաստանում կորոնավիրուսի 15 նոր դեպք է գրանցվել![]() 15 հունիսի 2020 - 14:43 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում կորոնավիրուսով վարակի 15 նոր դեպք է գրանցվել: Վարակակիրների ընդհանուր քանակը հասել է 879-ի, տեղեկացնում է հիվանդության մշտադիտարկման StopCov կայքը։ Դուրս է գրվել 1 պացիենտ։ Ընդհանուր առմամբ, ապաքինվել է 704 հիվանդ, մահացել՝ 14։ Կարանտինում 2795 մարդ կա, բժիշկների հսկողության տակ՝ 252։ Վրաստանում արտակարգ դրության ռեժիմն ու պարետային ժամը մայիսի 22-ից չեղարկվել են, սակայն որոշ սահմանափակումներ դեռ գործում են։ Մայիսի 29-ից Վրաստանում վերսկսել է աշխատանքը հասարակական տրանսպորտը, այդ թվում՝ մետրոն։ Որոշ սահմանափակումներ պահպանվում են, այդ թվում բազմամարդ հարսանիքների և հուղարկավորությունների արգելքը ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |