Սանկտ-Պետերբուրգ-Երևան չարտերային չվերթով Հայաստան կվերադառնան ՀՀ 225 քաղաքացի, փոխանցում են քաղաքում գլխավոր հյուպատոսությունից։
Թռիչքը կկայանա հունիսի 16-ին՝ ժամը 15:00-ին՝ Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության և «Ռեդ Վինգս» ընկերության միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն։
Հյուպատոսության ֆեյսբուքյան էջում հրապարակվել են նաև թռիչքի մասնակիցների անունները։
Պարետատան որոշմամբ՝ Հայաստանի սահմանը հատող քաղաքացիները պետք է անցնեն պարտադիր ինքնամեկուսացման 14-օրյա ռեժիմ՝ ըստ իրենց բնակության հասցեների: Կորոնավիրուսի պատճառով խիստ սահմանափակված են չվերթերն ու քաղաքացիների տեղաշարժը՝ ամբողջ աշխարհում։