ՀՀ ԶՈւ 75-հոգանոց զորախումբը մեկնել է Մոսկվա![]() 15 հունիսի 2020 - 17:26 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԶՈւ խորհրդանշական 75-հոգանոց զորախումբը հունիսի 14-ին մեկնել է Մոսկվա։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Անձնակազմը մասնակցելու է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսին։ «Մոսկվայում զինծառայողները ներգրավված են համատեղ մարզումներում և նախապատրաստական միջոցառումներում»,-ասվում է գրառման մեջ։ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսը տեղի կունենա ՌԴ մայրաքաղաքում հունիսի 24-ին, որտեղ կծածանվի նաև հայկական Թամանյան դիվիզիայի դրոշը։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի կայանալիք զորահանդեսին։ Ի սկզբանե նախատեսվում էր զորահանդեսն անցկացնել մայիսի 9-ին, բայց այն հետաձգվեց կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |