Միրզոյան․ ՀՀ-ն Ադրբեջանի սադրիչ գործողությունների դատապարտում է ակնկալում![]() 15 հունիսի 2020 - 18:01 AMT PanARMENIAN.Net - Համաճարակի պայմաններում Ադրբեջանի սադրիչ գործողություններն անթույլատրելի են, և ՀՀ-ն ակնկալում է դրանց դատապարտում՝ տարածաշրջանում կայունության պահպանման նպատակով, հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի Խորհրդի հեռավար նիստին։ «Համավարակի դեմ պայքարը պետք է ժողովուրդների հաշտեցման հնարավորություն դառնա․ կարծում եմ՝ բոլորս համաձայն ենք ՄԱԿ գլխավոր քարտուղարի այս մտքի հետ։ Այնուամենայնիվ, չնայած ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին և համաշխարհային հումանիտար ճգնաժամին, որի դեմ մենք բոլորս պայքարում ենք՝ Ադրբեջանն այս օրերին չի հրաժարվում սադրանքների և խաղաղ բնակչության նկատմամբ կրակ բացելու իր քաղաքականությունից»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։ Արցախի ՊԲ պաշտոնական տեղեկություններով՝ հունիսի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանն արցախա-ադրբեջանական շփման գոտում մոտ 95 անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակվելով 900 կրակոց: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |