Վերջին 45 տարում առաջին անգամ բախում է տեղի ունեցել Հնդկաստանի և Չինաստանի միջև։ Երկու կողմից կան զոհեր, գրում է BBC-ն։
Բախումը լուրջ մտահոգել է փորձագետներին։
Հնդկաստանի իշխանությունները հայտարարել են 20 զինծառայողի մահվան և կորուստների մասին նաև չինական կողմից։ Պեկինում ժխտում են կորուստները, սակայն հաստատում են, որ սրացում եղել է։
Ըստ որոշ հնդկական աղբյուրների, շրջակայքում ոչ ոք կրակոցներ չի լսել , և ենթադրվում է, որ հնդիկ զինվորները մահացել են դաժան ծեծի արդյունքում։
Բախումը տեղի է ունեցել հնդկական Լակդահ նահանգում, որը Քաշմիրի հարևանությամբ է, որտեղ չին-հնկակակն սահմանի փոխարեն այսպես կոչված փաստացի վերահսկման գիծն է անցնում։