Լրտեսության համար մեղադրվող հայերի քրեական գործը վարում է Վրաստանի հակահետախուզությունը24 հունվարի 2009 - 15:48 AMT PanARMENIAN.Net - «Վրաստանի ՆԳՆ-ն ձերբակալել է երկու քաղաքացիների, որոնց կասկածում են ապօրինի զինված կազմավորման ձեւավորման եւ լրտեսության մեջ: Վրաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցները հունվարի 22-ին ձերբակալել են Վրաստանի երկու քաղաքացիների` Գրիգոլ (Գրիգոր) Մինասյանին ու Սարգիս (Սերգեյ) Հակոբջանյանին, որոնց կասկածում են ապօրինի զինված կազմավորման ձեւավորման եւ լրտեսության մեջ: Վրաստանի ՔՕ 223 հոդվածի 1 մասով («ապօրինի ռազմական կազմավորման ստեղծում կամ ղեկավարում) եւ 314 հոդվածի 1 մասով («լրտեսություն) հարուցված քրեական գործերը վարում է ՆԳՆ հակահետախուզության դեպարտամենտը»,-հունվարի 23-ին հայտարարել են Վրաստանի ՆԳՆ-ում Ջավախքի հասարակական գործիչների ձերբակալման փաստի առնչությամբ: Հունվարի 22-ին Թբիլիսիից ժամանած իրավապահ մարմինների ներկայացուցիչները ձերբակալել են Ախալցիխեի Հայկական երիտասարդական կենտրոնի տնօրեն Գրիգոր Մինասյանին: Մինչ այդ ոստիկանները ներխուժել են նրա ղեկավարած կենտրոն պարային խմբակի պարապմունքի ժամանակ, վերցրել են ներկաների բջջային հեռախոսները, մի քանի գիրք են վերցրել գրադարանից եւ համակարգիչների տեղեկատվության կրիչները: Նույն օրը ոստիկանները ուղղակի հուղարկավորության ժամանակ ձերբակալել են «Շարլ Ազնավուր» բարեգործական կազմակերպության նախագահ Սերգեյ Հակոբջանյանին: Երկու ձերբակալվածների բնակարաններում խուզարկություն է անցկացվել, ոչ մի բան չի հայտնաբերվել: Ըստ հայտնի տվյալների, ձերբակալվածներին կասկածում են զինված խմբավորմանն անդամակցելու մեջ: Նույն օրը նրանց տեղափոխել են Թբիլիսի, հաղորդում է Bagin.info-ն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |